Տեղի է ունեցել Բոլոնիայի գործընթացին հետամուտ խմբի (ԲԳՀԽ) հերթական նիստը, որը հյուրընկալել և համակարգել է Սլովենիայի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության հետ համանախագահությամբ:

Քովիդ-19 համավարակով պայմանավորված՝ նիստն անցկացվել է առցանց ձևաչափով: Այն համանախագահել են Սլովենիայի Հանրապետությունը՝ որպես հյուրընկալող երկիր, և Հայաստանի Հանրապետությունը: Վերոնշյալ երկու երկրները համատեղ ստանձնել են Բոլոնիայի գործընթացին հետամուտ խմբի համանախագահությունը 2021 թվականի հուլիսի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար։ Համաձայն ԲԳՀԽ կանոնակարգի՝ Բոլոնիայի գործընթացը յուրաքանչյուր վեց ամիսը մեկ համանախագահում են ԵԲԿՏ անդամ հանդիսացող երկու երկրներ։

Նիստին մասնակցել են Բոլոնիայի գործընթացին հետամուտ խմբի ՀՀ ներկայացուցիչ անդամները: Հանդիպման մեկնարկին Սլովենիայի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի պետքարտուղար Միտյա Սլավինեչը և Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը՝ որպես ԲԳՀԽ-ի համանախագահող երկրների ներկայացուցիչներ, հանդես են եկել ողջույնի խոսքով։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանի խոսքով՝ Հայաստանը կարևորում է իր անդամակցությունը Եվրոպական բարձրագույն կրթության տարածքին՝ հանդիսանալով Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի ակտիվ և լիիրավ անդամ։ Նա ներկայացրել է բարձրագույն կրթության և հետազոտության ոլորտում նախարարության ռազմավարական ուղղություններն ու հետագա ծրագրերը՝ կարևորելով ԵԲԿՏ-ի բարձրագույն կրթության, հետազոտության և նորարարության միջև կապերի  ամրապնդմանն ուղղված ծրագրերը, և նշել, որ ներկայում Հայաստանը աշխատում է հետազոտական տարածքին լիարժեք ինտեգրվելու ուղղությամբ։

Նիստի ընթացքում ԲԳՀԽ-ի աշխատանքային կառուցվածքի խմբերը և խորհրդատվական անդամները ներկայացրել են ընթացքի մեջ գտնվող  աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն, իսկ Բոլոնիայի քարտուղարությունը՝ գործընթացի ներկայիս իրավիճակը։

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն