Սա կարևոր հաջողություն էր թե՛ մեր ընկերության, թե՛ երկրի համար։ 30 տարի շարունակ մեր ընկերությունը պահպանել է ՀՀ առողջապահության համակարգի կայունությունը՝ արտադրելով առաջին օգնության դեղամիջոցները։ Համագործակցելով էկոնոմիկայի, առողջապահության նախարարության  ու ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի հետ՝ միասին կարողացանք իրագործել Հայաստանում «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի արտադրությունը։ Այս մասին քիչ առաջ առողջապահության նախարարի հետ հրավիրած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Լիկվոր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Մաթևոսյանը։ 

«Պատվաստանյութն արդեն կդրվի շրջանառության մեջ։ Ժամկետների հետ կապված կարող եմ տեղեկացնել, որ երեք աշխատանքային օրվա ընթացքում ընկերությունը կարող է Հայաստանի մեկ տարվա պահանջն ապահովել։ Տրամադրված ենք աշխատել արտահանման ուղղությամբ և այդ քայլերն արդեն արվել են ու արվում են»,- ասաց նա։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն