Հայաստանի Հանրապետությունում դեկտեմբերի 6-ի դրությամբ կորոնավիրուսի դեմ կատարվել է 1 352 805 պատվաստում, որից` առաջին դեղաչափը` 835 816,  երկրորդ դեղաչափը` 516 989: Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը:

Ըստ հրապարակված վիճակագրության՝ առաջին դեղաչափ ստացած անձանց շրջանում կանայք կազմում են 45.9 տոկոս, տղամարդիկ՝ 54.1 տոկոս:

Երկրորդ դեղաչափ ստացածների շրջանում կանայք կազմում են 45.2 տոկոս, տղամարդիկ՝ 54.8 տոկոս:

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն