Հայաստանն արտադրում է «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութ
Հայաստանն արտադրում է «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութ
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը շրջայց են կատարել պատվաստանյութն արտադրող դեղարդյունաբերական ընկերությունում, ծանոթացել արտադրական պրոցեսներին:
Շրջայցին հաջորդել է մամուլի ասուլիս.
Անահիտ Ավանեսյան`
• առաջիկայում պետությունը կիրականացնի գնումների գործընթացը, և «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութը առկա կլինի պոլիկլինիկաներում,
• Հայաստանում «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութը կկիրառվի 18 տարեկանից բարձր անձանց շրջանում:
Վահան Քերոբյան`
• այսօր ունենք Հայաստանում արտադրված, որակի բոլոր չափանիշներին համապատասխանող պատրաստի արտադրանք,
• բանակցություններ են ընթանում արտահանման` հնարավոր ուղղությունների հստակեցման շուրջ։