Պաշտպանը միջնորդեց արդարացնել Արայիկ Խանդոյանին
Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է «Սասնա ծռերի» 10 անդամի գործով դատական նիստը։
Այսօրվա նիստին մահացած Արայիկ Խանդոյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանն ասաց, որ Խանդոյանի մասով ձևական քննություն է իրականացրել դատարանը։
Նրա խոսքով` դատարանն անցել է մեղադրանքի կողմ, եւ կայացրել է բողոքարկվող դատավճիռը։ Արայիկ Պապիկյանը նշեց, որ ապստամբություն է եղել չարիքի դեմ։
Պաշտպանը միջնորդեց բեկանել առաջին ատյանի դատավճիռը եւ Խանդոյանին առաջադրված մեղադրանքներում արդարացնել, հռչակել նրա անմեղությունը կամ գործն ուղարկել նոր քննության։
Hraparak.am
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ







































