Ազգային ժողովի այն պատգամավորները, որոնք մարդկանց տարել են ու սենյակներում ծեծել, մենք հենց հիմա նրանց այստեղ՝ դրսում սպասում ենք, թող գան։ Սպասում ենք էդ դուխով տղերքին, որվքեր արդեն սենյակներում փաստորեն մարդ են ծեծում, թող գան դե։ Լսեք, կապ չունի, թե ինչ է պատահել, եթե անգամ նույնիսկ պատգամավորի օգնականները թարս նայած էլ լինեն, նման բան անելու իրավունք չունեն։ Նրանք պատգամավորներ են ու պիտի կարողանան իրենց տիրապետել։ Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովի մոտ մեկնարկած ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ներկայացուցիչ Սարգիս Կարապետյանը։

«Եթե մարդիկ իրենց չեն կարողանում տիրապետել, թող գնան ուրիշ տեղեր, թող Ազգային ժողովը խուլիգանական ինչ-որ վայր չսարքեն։ 15 հոգով 3 հոգու ծեծել են, դե հիմա, կրկնում եմ, սպասում ենք իրանց»,- ասաց Կարապետյանը։

Ավելի վաղ գրել էինք, որ քիչ առաջ Ազգային ժողովում միջադեպ է տեղի ունեցել, ԱԺ փոխնախագահներից Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում մի խումբ ՔՊ-ական պատգամավորներ եւ օգնականներ ծեծել են ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավորների երեք օգնականներին՝ Գերասիմին, Տարոնին եւ Իշխան Սաղաթելյանի օգնական Սեւակին։ Միջադեպը սկսվել է այն բանից հետո, երբ ՔՊ-ական պատգամավորներ, Փաշինյանի աներձագ Հրաչ Հակոբյանին ու Սիսակ Գաբրիելյանին թվացել է, թե տղաներն իրենց թարս են նայում միջանցքում քայլելիս։ Պատգամավորները տեղում փորձել են հասկանալ, հարցրել են օգնականներին, սակայն պատասխան են ստացել, որ դա պատգամավորների տպավորությունն է։ Սակայն մեծն աներձագին ու նրա ստվեր Սիսակ Գաբրիելյանին ըստ ամենայնի բացատրությունը համոզիչ չի թվացել։

Ժամեր անց նրանց օգնականները ընդդիմադիրների օգնականներին հրավիրել են Ռուբինյանի աշխատասենյակ, ապա մի քանի պատգամավորների հետ ծեծի ենթարկել։ Պատգամավորների թվում մեզ ասացին եղել են թիվ մեկ ուսապարկ Վահագն Ալեքսանյանը, աներձագը, Սիսակը, չի բացառվում այլ պատգամավորներ էլ են եղել։ Այժմ շտաբօգնություն են կանչել խորհրդարան՝ ծեծված օգնականներին օգնություն ցուցաբերելու նպատակով։

Այս պահին Ազգային ժողովի շենքի մոտ՝ Դեմիրճյանի կողմից, ոստիկանական ուժեր են կուտակվել։ Նշենք, որ քիչ առաջ առաջ ՀՅԴ ներկայացուիցիչ Սարգիս Կարապետյանն էր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել, որ պատրաստվում են հավաքվել Ազգային ժողովի դիմաց։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն