Դեկտեմբերի 4֊ին գերությունից վերադարձած 10 զինծառայողներից հինգը ձերբակալված են
Դեկտեմբերի 4֊ին գերությունից վերադարձած 10 զինծառայողներից հինգը ձերբակալված են՝ ՔԿ֊ում քննվող քրեական գործի շրջանակներում։ Այս մասին «Փաստինֆո»֊ի հետ զրույցում ասացին ՀՀ քննչական կոմիտեից։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365֊րդ հոդվածի 3֊րդ մասի հատկանիշներով՝ մարտական հերթապահության կամ ծառայության կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանք։ Նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան։
PastInfo.am