Փաստաբան Արմինե Ֆանյանը անդրադարձել է երգչուհի Սոնա Շահգելդյանի  նկատմամբ հայտարարված հետախուզմանը։

Նա գրել է. «Սոնա Շահգելդյանին հանգիստ թողեք: Նա այն  եզակի երգչուհիներից է, ում կարելի է լսել անդադար: Բամբասկոտ հարևանի պես ձեզ մի պահեք։

Եթե անգամ այդ հետախուզումը հայտարարված է, ուրեմն մեր քրեական հետապնդման մարմիններն ուղղակի դրանով ի ցույց են դրել իրենց անկարողությունը՝ անգամ հայտնի երգչուհուն գտնելու և քննությանը ներկայացնելու հարցում: 

Նիկոլին աջակցելու մեջ որևէ մեկին մեղադրելուց առաջ հիշեք, թե ոնց էիք նրան փառաբանում մի քանի տարի առաջ։

Ավելի լավ է մտածեք այն մասին, որ ձեզ համար արդեն սովորական են դարձել թշնամու հարձակումներն ու օրեցօր հալվող մատղաշ և դեռ իր կյանքում ոչինչ չտեսած սերունդը...»։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն