Մոսկվայի քաղաքային դատարանը քրեական հեղինակություն Վյաչեսլավ Իվանկովի (Յապոնչիկ) սպանության համար մեղադրվող երկու անձի դատապարտել է համապատասխանաբար 15 և 16 տարվա ազատազրկման։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են դատարանի մամուլի ծառայությունում։

Դատարանը Մուրթազի Շադանիային դատապարտել է 16 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում, իսկ երկրորդ մեղադրյալ Ջամբուլ Ջանաշիային՝ 15 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում:

Ինչպես նշել են դատարանում, ամբաստանյալները մեղավոր են ճանաչվել նախկինում դավադրության կազմակերպմամբ սպանության համար։

Ինչպես ավելի վաղ հայտնել էին ՌԴ Քննչական կոմիտեում, հետաքննության և դատաքննության ընթացքում պարզվել էր, որ 2009 թվականին Մուրթազի Շադանիան, Ջամբուլ Ջանաշիան, Կախա Գազզաևը, ինչպես նաև Նուզգար Պապավան և Աստամուր Բուտբան ներգրավվել են Իլյա Սիմոնիայի կողմից՝ Վյաչեսլավ Իվանկովի սպանության համար։ Հանցագործության դրդապատճառը անհայտ անձանց կողմից խոստացված օրենքով գողի կարգավիճակի վերադարձն էր Սիմոնիային։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն