Նարեկ Սամսոնյանին բերման են ենթարկել անմիջապես իրենց շենքից բակից, բայց, ինչպես գիտեք, էդ մարդը չի եղել փախուստի մեջ։ Հիմա եթե չի եղել փախուստի մեջ, ապա որն է խնդիրը, որ չորսից հինգ մեքենաներով, անհամաչափ ուժ կիրառելով նրան բերման են ենթարկել։ Սրա պատասխանն իրականում շատ պարեզ է, սա հերթական շոուն է, Նիկոլ Փաշինյանի՝ իշխանությունը պահելու փորձերն ու վառ ապացույցներն են սրանք։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

Նշենք, որ առավոտյան ոստիկանությունը antifake կայքի խմբագրին բերման էր ենթարկել, քիչ առաջ էլ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ Սամսոնյանը քննիչի որոշմամբ արդեն իսկ ձերբակալված է։

«Նիկոլահպատակ ոստիկանությունը իրականում հասկանում է ՝ ինչ են անում ու ես ցավում եմ, որ իրենց մասնագիտական արժանապատվությունը ստորադասվում է այն հրամաններին, որոնք իրենք ստանում են։ Սա աբսուրդային քրեական գործ է»,- ասաց Մկրտչյանը։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն