ՆԱՍԱ-ի սարքը հասել է Արեգակի մթնոլորտի սահմանին ու նմուշներ վերցրել
ՆԱՍԱ-ի Parker Solar Probe-ն առաջին տիեզերանավն էր, որը «դիպավ» արևի մթնոլորտին, գրում է The Reuters-ը։
Ինչպես հայտնում է NASA-ի կայքը, տիեզերանավը մտել է Արեգակի «թագի» (աստղի մթնոլորտի վերին հատվածը) մեջ, այնտեղից վերցրել է մասնիկների նմուշներ և կատարել մագնիսական դաշտերի չափումներ։
Պատմության մեջ առաջին անգամ է տիեզերական սարքն այդքան մոտենում Արեգակին։ Ակնկալվում է, որ այս քայլը, որը դիտվում է որպես արևային գիտության նոր սահման, կօգնի գիտնականներին կարևոր պատկերացում կազմել Արեգակնային համակարգի մասին:
Parker Solar Probe սարքը՝ ՆԱՍԱ-ի երբևէ իրականացված ամենակարևոր առաքելություններից մեկը, դուրս է եկել տիզերք երեք տարի առաջ:
Parker-ը պաշտպանված է ջերմային վահանով, որը կարող է դիմանալ 1370 աստիճան տաքությանը:
Ըստ ստեղծողների հաշվարկների՝ յոթ տարիների ընթացքում այն պետք է 24 պտույտ կատարի Արեգակի շուրջ։
Lragir.am