Մեր տեղեկություններով՝ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը այլեւս չի դիմում ավագանու անդամներին՝ քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագծին միանալու համար։ Բանն այն է, որ նախաձեռնողը «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն է, քանի որ ներսում պառակտվածություն կա, նրանք նախ ստորագրահավաքին միանալու համար դիմել են իշխանական անդամներին, իսկ Մարությանի կողմնակիցներին ոչ համապատասխան տեքստն են ուղարկել, ոչ էլ դիմել են միանալու համար։

Ընդհանուր առմամբ, անհրաժեշտ է 33 ստորագրություն, այս պահի դրությամբ իմքայլականները Մարությանի դեմ ունեն 40 ստորագրություն, նախաձեռնությանը չեն միացել, օրինակ, Գրիգոր Երիցյանը, Վահե Գևորգյանը, Ռուբեն Հայրապետյանը, Լեւոն Զաքարյանը, Սաթենիկ Մկրտչյանը այլք։

Ի դեպ, այսօր Նիկոլ Փաշինյանը նրանց հրավիրել է հանդիպման, հանդիպումը տեղի է ունենալու կուսակցության գրասենյակում։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն