Ռուսաստանը դիվանագիտական ուղիներով տեղեկացրել է Թուրքիային, որ հավանություն չի տալիս թուրքական քաղաքներից մեկում գտնվող այգին Դուդաևի պատվին անվանակոչելու հանգամանքը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Պեսկովի կարծիքով՝ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի արձագանքը այգին անվանակոչելուն էմոցիոնալ էր, սակայն լիովին բացատրելի:

«Դա ռուսական շրջանի ղեկավարի բավականին զգացմունքային, սակայն բացատրելի արձագանք է, քանի որ այդ շրջանը մի քանի պատերազմներ է վերապրել, որոնք սադրել և սկսել էին ահաբեկիչները, որոնք փորձում էին վերահսկողության սահմանել ՌԴ-ի այդ տարածաշրջանում»,-  ասել է Պեսկովը:

Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել է, որ ահաբեկիչներից մեկը, որը դա արել էր և ինչ-որ ժամանակ նրանց առաջնորդն է եղել, Ջոխար Դուդաևն է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Չեչնիայի ղեկավարն այգու անվանակոչության մեջ սպառնալիք էր տեսել Ռուսաստանի հետ հարաբերություններին և առաջարկել ի պատասխան Գրոզնիում հավերժացնել Քրդստանի աշխատավորական կուսակցության հիմնադրի անունը:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն