Էնդի Բըրնհեմը պաշտոնապես ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը։ Այս մասին հաղորդում է «Sky News» հեռուստաալիքը՝ հղում անելով Բուքինգհեմյան պալատին։

«Թագավորը նրան խնդրել է կառավարություն ձևավորել, և Բըրնհեմն ընդունել է այդ առաջարկը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նախարարների կաբինետի նոր ղեկավարը պաշտոններ է զբաղեցրել Թոնի Բլեերի և Գորդոն Բրաունի կառավարություններում։ 2007-2010 թվականներին նա եղել է Գանձապետարանի գլխավոր քարտուղար, առողջապահության, ինչպես նաև մշակույթի, լրատվամիջոցների և սպորտի նախարար։ 2011 թվականից եղել է առողջապահության և կրթության ստվերային նախարար։ 2017 թվականին դարձել է Մեծ Մանչեսթերի քաղաքապետ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ