Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 23-ին ընդունել է Հադրութի շրջանի վարչակազմի ներկայացուցիչներին և մի խումբ համայնքների ղեկավարների:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, քննարկվել են 2020 թվականի Արցախի դեմ ռազմական ագրեսիայի հետևանքով բռնի տեղահանված, ԱՀ և ՀՀ տարբեր բնակավայրերում ժամանակավոր ապաստանած բնակչության խնդիրները, նրանց համար ԱՀ տարածքում նոր բնակավայրերի շինարարության ընթացքը, ինչպես նաև հարակից այլ հարցեր:

ԱՀ նախագահը ներկայացրել է 2022 թվականի պետական բյուջեով այդ ուղղությամբ նախատեսվող միջոցառումները, սոցիալական աջակցության ծրագրերը և նշել, որ դրանց զուգահեռ կյանքի են կոչվելու նաև զարգացման ծրագրեր:

«Բռնի տեղահանվածների համար նոր բնակավայրերի կառուցումը չի նշանակում, թե ԱՀ իշխանությունները հրաժարվում են տարածքային ամբողջականության վերականգնման պահանջից: Այն մնում է ԱՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն