Քաղաքապետարանում, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարների կադրային փոփոխություններ կլինեն։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտնեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Հարցին, սակայն, թե կոնկրետ որ վարչական շրջանների մասին է խոսքը, քաղաքապետը այդպես էլ չպատասխանեց, միայն հայտնեց, թե գոհ է Շենգավիթի ղեկավարից։

«Քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնի համար ես առաջարկելու եմ ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Լևոն Հովհաննիսյանի թեկնածությունը»,- ասաց Սարգսյանը՝ տեղեկացնելով, որ ինքը երկու տեղակալ է ունենալու։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն