Վարդենիսում ընդդիմադիր քաղաքապետ ընտրվեց
Վարդենիսի ավագանու նիստում, որին մասնակցել են միայն ընդդիմադիր անդամները, ղեկավար է ընտրվել ընդդիմադիր «Ահարոն Խաչատրյան» դաշինքի թեկնածու Ահարոն Խաչատրյանը:
Վերջինս հանդես է եկել հայտարարությամբ.
«Շնորհակալություն եմ հայտնում Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ ինձ ուղղված բոլոր շնորհավորանքներին։
Շնորհավորում և շնորհակալություն եմ հայտնում Վարդենիսի բոլոր բնակիչներին և վերահաստատում եմ այն տեսակետս, որ ես լինելու եմ թե՛ իմ ընտրողների, թե՛ իմ չընտրողների համայնքի ղեկավարը։
Ի պատասխան մամուլում շրջանառվող այն տեղեկություններին, թե իբր «Ահարոն Խաչատրյան» դաշինքը պատրաստվում է վաղը ակցիա կազմակերպել և փակել Մարտունի-Վարդենիս ճանապարհը, պաշտոնապես հայտարարում ենք, որ նման ծրագրեր չենք ունեցել և չունենք։
Մենք շարունակելու ենք լինելու մեր պետության և պետականության կողքին։
Մեր համեստ լուման ենք ներդնելու, մեր սահմանների պաշպանության գործում։
Հարգանքով՝ Ահարոն Խաչատրյան
Hraparak.am