ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 100 մարդու հաշվով հաշվարկված ցուցանիշները։ Տվյալները հավաքագրվել են տնային տնտեսություններում իրականացված հետազոտությունների արդյունքներով։

Հարյուր մարդու հաշվով 2020 թվականի դրությամբ 37-ը բնակվել են Երևանում, 63-ը՝ մարզերում, 53-ը կին են, 47-ը՝ տղամարդ։ Հայաստանում 100 անձից 98-ը ազգությամբ հայ են, 2-ը՝ այլազգի, 96-ը քրիստոնյա են, 4-ը՝ դավանում են այլ կրոններ, 99-ը գրաճանաչ են, 1-ը՝ ոչ, 18-ն ունեն բարձրագույն կրթություն, 82-ը՝ ավելի ցածր։ Ըստ հրապարակման՝ 100 անձից 27-ն աղքատ են, 1-ը՝ ծայրահեղ աղքատ։ Հայաստանում 100 մարդու բաժին է ընկել 0,47 բժիշկ՝ 10 հազար մարդուն 47 բժիշկ։

Հարյուր աշակերտին բաժին է ընկել 8 ուսուցիչ։ 15-74 տարեկան աշխատուժի 100 մարդուց 82-ն զբաղված է, 18-ը՝ գործազուրկ։ Հարյուր զբաղվածից 46-ը կին է, 54-ը՝ տղամարդ։ Հարյուրից 26-ն աշխատում են պետական համակարգում, 74-ը՝ մասնավոր հատվածում։ 15-74 տարեկան 100 գործազուրկից 43-ը կին է, 57-ը՝ տղամարդ։

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն