Ինչու է Նիկոլ Փաշինյանը այցելել Գյումրի
Hraparak.am-ի տեղեկություններով՝ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Գյումրի, լրագրողները նույնպես տեղյակ չէին նրա այցի մասին: Քաղաքում ուժեղ ոստիկանական հսկողություն է սահմանվել: Մեզ հաջողվեց մի քանի կադր ֆիքսել, թե նրա այցից առաջ ինչպես են ոստիկանները հսկում քաղաք ներս ու դուրս անող ավտոմեքենաները:
Մենք պարզեցինք, որ վարչապետի այցելության նպատակը Գյումրիում վերջերս կառուցված մաքսատուն այցելելն է:
Պատճառաբանվում է, թե նրա այցը լուսաբանման ենթակա չէ:
Ի դեպ, տեղեկացանք նաև, որ նրան քաղաքի մուտքի մոտ սպասել և առանձնահատուկ ընդունել է նորընտիր քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը:


Hraparak.am



















