Դեսպան Մակունցը դասախոսություն է կարդացել ԱՄՆ-ի Ռազմածովային քոլեջի ուսանողների համար
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հունվարի 3-ին դասախոսություն է կարդացել ԱՄՆ-ի Ռազմածովային քոլեջի ուսանողների համար:
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները՝ կարեւորելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, անվտանգության միջավայրը եւ տարածաշրջանային զարգացումները։
Դասախոսությանը հաջորդել է հարցուպատասխանը:
Քոլեջը 1884 թվականին ստեղծվել է ռազմածովային սպաների մասնագիտական խորացված ուսուցման համար, այն կրթում է առաջնորդներ իրենց կարիերայի որոշակի փուլում բոլոր ծառայություններից, ԱՄՆ կառավարության գործակալություններից և գերատեսչություններից, միջազգային ռազմածովային ուժերից:
Hraparak.am



















