Մենք պետք է կյանքի այս ռեժիմին սովորենք. Նիկոլ Փաշինյան
Մենք 2022 թվական ենք մտնում բարեփոխումների բավականին լուրջ մեկնարկով: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ շատ երկար տարիների քննարկումներից հետո ի վերջո կայացրին այս որոշումը, որ Ամանորի ոչ աշխատանքային օրերի թիվը կրճատենք ինչը, կարծում է՝ արդարացված որոշում է. «Ըստ էության, մենք պետք է արձանագրենք, որ այս որոշմամբ ընդգծում ենք, որ առաջիկա տարիներին ավելի շատ պետք է կենտրոնանանք աշխատանքի ու կոնկրետ արդյունքների վրա: Միաժամանակ սրանով մեր քաղաքացիների հանգստի իրավունքը որեւէ կերպ չենք նսեմացնում, որովհետեւ օրենսդրությամբ սահմանված է 20 աշխատանքային օրվա արձակուրդ աշխատող քաղաքացիների համար: Սրան գումարած, մենք 12 ոչ աշխատանքային օրեր ունենք: Այս քաղաքականությունը անցողիկ չէ, մենք պետք է կյանքի այս ռեժիմին սովորենք: Մենք մտադիր չենք որեւէ փոփոխություն անել»։
Hraparak.am