Կառավարությունն ընդլայնում է հետախուզվող տրանսպորտային միջոցների հայտնաբերման գործիքակազմը, ներդնելով նոր կարգավորումներ հետախուզման մեջ գտնվող ավտոմեքենաների փաստացի հայտնաբերման համար, ինչի արդյունքում էականորեն կնվազի դրանց թաքցնելու հնարավորությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հայաստանի Հանրապետությունում շահագործվող բոլոր տրանսպորտային միջոցները, այդ թվում՝ կատարողական վարույթի շրջանակում հետախուզվող տրանսպորտային միջոցները ենթակա են պարտադիր տեխնիկական զննության:

Գործող իրավակարգավորումների և իրավակիրառ պրակտիկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ ավտոմեքենաների տեխնիկական զննության գործընթացը ներկայումս գործնականում որևէ կերպ չի նպաստում կատարողական վարույթի շրջանակում հետախուզվող տրանսպորտային միջոցների հայտնաբերմանը։ Նման իրավիճակը հետևանք է նաև այն բանի, որ ներկայումս գործող իրավական ակտերով սահմանված չէ ավտոմեքենաների հետախուզման և տեխնիկական զննության գործընթացի միջև որևէ ուղղակի կապ։ Այլ կերպ ասած՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից ՏՄ-ի հետախուզում հայտարարված լինելը տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության գործընթացի վրա որևէ ազդեցություն չի ունենում:

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն