Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացված ծախսերի մասով տրամադրվել է տեղեկատվություն` 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի համար: Այս մասին հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Նախարարությունը հայտնում է, որ աղյուսակում ներառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։

Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի։


Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր  10.883.977.658

Բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումներ (պայմանագրային գներով)  2.602.441.347

Պարգևատրում Covid-19-ի շրջանակներում  82.948.723

Բուժաշխատողներին տրվող լրավճար` պատվաստման գործընթացի շրջանակներում  1.229.286.016

Սննդի կազմակերպում` պացիենտների և բուժանձնակազմի համար  763.752.705

Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն  65.767.369

Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն  4.550.893.776

Բժշկական սարքավորումներով հագեցվածություն  743.483.081

Բժշկական կենտրոնների վերանորոգում  208.250.651

Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված վճարումներ  261.992.384

Պատվաստանյութի տեղափոխում ՀՀ  185.638.114

Հանրագումար  21.578.431.824


Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն