Վարդենիս համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, համայնքի նախկին ղեկավար Արամ Մելքոնյանը շարունակում է իր ապօրինի գործունեությունը: Խնդիրն այն է, որ Արամ Մելքոնայնը շարունակում է ներկայանալ որպես համայնքի ղեկավար, ավելին, ոստիկանական ուժերի միջոցով թույլ չի տալիս, որպեսզի ժողովրդի կողմից ընտրված ավագանու անդամները մտնեն համայնքապետարանի շենք:

Հիշեցնենք՝  դեկտեմբերի 5-ին Վարդենիս համայնքում տեղի ունեցան համայնքի ղեկավարի ընտրություններ: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի անցումային դրույթների 3.2 կետով սահմանվում է, որ դեկտեմբերի 5-ի ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո`5-րդ օրը, իսկ ընտրությունների արդյունքները դատարան բողոքարկելու դեպքում դատական ակտի հրապարակման օրվան հաջորդող օրը նշված համայնքներում, որոնց մեջ է նաև Վարդենիսը, այդ համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները համարվում են դադարած: Այսինքն՝ Արամ Մելքոնյանի  լիազորություններն արդեն դադարած են, սակայն նա, օրենքը խախտելով, շարունակում է հանդես գալ որպես համայնքի ղեկավար: 

Նա զանվթել է համայնքի ղեկավարի աշխատասենյակը, թույլ չի տալիս, որ ավագանու ընտրված անդամները մուտք գործեն համայնքապետարանի շենք, պաշտոնասկան հանդիպումներ է ունենում, օրինակ՝ դեկտեմբերի 31-ին Արամ Մելքոնյանը, ներկայանալով որպես համայնքի ղեկավար, դիմավորեց պաշտոնական այցով Վարդենիս համայնքում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, կրկին ներկայանալով որպես Վարդենիս համայնքի ղեկավար ամանորյա ուղերձ հղեց: 

Սա իշխանության յուրացման դասական օրինակի է: Օգտագործվում են նաև ոստինական ուժերը՝ ճնշժումներ օգործադրելու համար: Դեկտեմբերի 30-ին՝ Վարդենիսի ավագանու առաջին նիստի ժամանակ, 14 «կողմ», զրո «դեմ», զրո «անվավեր» ձայներով Վարդենիս համայնքի ղեկավար էր ընտրվել «Ահարոն Խաչատրյան» դաշինքի թեկնածու Ահարոն Խաչատրյանը: «Քաղաքացիական պայմանագիր»-ը նիստին չէր մասնակցել։ ՔՊ-ն այդպես էլ չի ուզում հաշտվել այն մտքի հետ, որ Վարդենիսում իրենց թեկնածուն չէ առաջատարը և փորձում են այսպես ասած զոռբայությամբ, օրենքը խախտելով, համայնքային իշխանությունը յուրացնել:

Հունվարի 4-ին ոստինական ուժերը թույլ չէին տվել, որ ընտրված ավագանու անդամները մուտք տործեն համայնքապետարանի շենք, ուստի համայնքի ղեկավար ընտրված «Ահարոն Խաչատրյան» դաշինքի թեկնածու Ահարոն Խաչատրյանի երդմնակալության արարողությունը տեղի էր ունեցել դրսում:

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն