Կորոնավիրուսի 195 նոր դեպք, առողջացել է 165 հոգի, մահացել 2-ը
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 195-ով և դարձել 345713: Տեղեկությունը հայտնում է Առողջապահության նախարարությունը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 3449 մարդ, առողջացել են վարակվածներից 332 753–ը (+165):
Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 2 մարդ, մահերի ընդհանուր թիվը 7999 է։
Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն էլ ավելացել է 1-ով և դարձել 1512։