ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունվարի 7-ից 8-ը 4 ահազանգ է ստացել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը, ավտոմեքենաներն արգելափակվել են, մասնավորապես, Արագածոտնի մարզի Ապարան, Կոտայքի մարզի Հրազդան, Սյունիքի մարզի Կապան քաղաքներում։

Ըստ աղբյուրի՝ դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա և 4 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն