Ծնողավարման հմտություններից մինչև ծրագրերի կառավարում. Զինվորի տան տղաներն առցանց կրթության նոր հնարավորություն կստանան: Այս մասին տեղեկացնում է Զինվորի տուն վերականգնողական կենտրոնը։

Զինվորի տունն ու Recoursio միջազգային առցանց կրթական հարթակը գործակցության հուշագիր են ստորագրել: Մասնագիտական սահմանափակումներ չկան: Առցանց կկազմակերպվի ցանկացած դասընթաց, եթե տղաները ցանկություն հայտնեն: Ի դեպ, մասնագիտական հմտությունների կատարելագործման դասընթացներին մասնակցելու հնարավորություն կունենան նաև մեր կենտրոնի աշխատակիցները:

Կրթական առցանց այս հարթակը Զինվորի տան տղաներին հնարավորություն կտա նաև դասավանդել: Ովքեր արդեն ունեն մասնագիտական հմտություն, կարող են սահմանված չափանիշներով ձայնագրվել և, այսպես ասած, վաճառել իրենց դասը Recoursio հարթակին:

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն