Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երկրորդ եռակողմ հայտարարության ստորագրումից ուղիղ մեկ տարի անց ՝ թշնամին Հայաստանի արեւելյան սահմանների ուղղությամբ դիմել է սադրանքի ,որի հետեւանքով նահատակվել են 2 հայորդի։

Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս,որ «թուրքը մնում է թուրք»,իսկ կապիտուլյանտները շարունակում են «խաղաղություն» աղերսել։

Անհնար է արժանապատիվ խաղաղություն,քանի դեռ Հայաստանը ներկայացնում է կապիտուլյանտների «խունտան»։

Աստված մեր նահատակ տղերքի հոգին լուսավորի»։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն