ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մենք` ներքոստորագրյալներս, հայտարարում ենք, որ վերջին մեկ տարվա ընթացքում որոշ ռուսաստանյան շրջանակների «ջանքերով», Հայ-Ռուսական համալսարանի շուրջ ստեղծվել է խիստ անառողջ և լարված մթնոլորտ: Մինչդեռ, իր գործունեության բոլոր տարիների, այդ թվում նաև վերջին տարվա ընթացքում, Հայ-Ռուսական համալսարանը արձանագրել է ակնառու հաջողություններ գիտակրթական բնագավառում, ինչի արդյունքում էլ վերջին երկու տարիների ընթացքում բրիտանական հեղինակավոր QS վարկանշային ցուցակում Հայ-Ռուսական համալսարանը ճանաչվել է Հայաստանի լավագույն բուհը:

Մեզ առնչվող՝ ֆիզիկատեխնիկական հետազոտությունների բնագավառում, համալսարանը այսօր հանդիսանում է հանրապետության ճանաչված գիտակրթական կենտրոններից մեկը, ինչի վկայությունն է 2020-2021 թթ. ընթացքում նշված բնագավառում 5 միջազգային և ազգային խոշոր դրամաշնորհների շահումը։ Ինքնին հասկանալի է, որ նման առաջընթացը և հաջողությունները հնարավոր են դարձել առաջին հերթին Հայ-Ռուսական համալսարանի ղեկավարության` ռեկտոր Արմեն Դարբինյանի գլխավորությամբ, աշխատանքների հմուտ և արդյունավետ կազմակերպման շնորհիվ։

Այս օրերին, դատելով զուտ մամուլի հրապարակումներից, մեզ` քաղաքականությունից շատ հեռու կանգնած անձանց համար, ակնհայտ է, որ այսօր էլ Հայ-Ռուսական համալսարանի և նրա ռեկտորի շուրջ ստեղծված իրավիճակը թելադրված է ռուսաստանյան և որոշ շրջանակների զուտ քաղաքական նկատառումներով։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր էլ Հայ-Ռուսական համալսարանը` իր ռեկտոր Արմեն Դարբինյանի գլխավորությամբ, շարունակում է իր բնականոն աշխատանքը և առաջընթացը, խիստ մտահոգիչ և անընդունելի ենք համարում վարչահրամայական եղանակներով ռեկտորի փոփոխության հարցի արծարծումը։ Կադրային նման հարցերի լուծումը ամբողջ աշխարհում հիմնվում է ակադեմիական ազատության սկզբունքների վրա։

Ելնելով վերը նշվածից` միանում ենք ի աջակցություն ռեկտոր Արմեն Դարբինյանին մի շարք հայ ականավոր գիտնականների կողմից գրված բաց նամակին։

Հայկ Արայի Սարգսյան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Պետական և Նախագահական մրցանակների դափնեկիր Սար

Եվգենի Շամիլի Մամասախլիսով, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր,

Նախագահական մրցանակի դափնեկիր

Վոլոդյա Արտավազդի Հարությունյան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Դավիթ Բորիսի Հայրապետյան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, Գալյանո Դենարդեյի միջազգային մրցանակի դափնեկիր 

Ահարոն Կամոյի Ահարոնյան, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ



Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն