Լիպարիտյանը, այո, գուցե չտեսնի Արցախի միջազգային ճանաչումը․ տարիքով մեծ է
Կարծում եմ, որ Արցախը հեռանկարներ ունի ու դրա երաշխիքը այս հողի վրա ապրելն ու արարելն է ու նաև հետեւողականորեն, պրոֆեսիոնալ կերպով մեր պետականությունը ամապնդելը։ Դա դժվար եւ երկար ճանապարհ է, բայց ես վստահ եմ, որ արդյունք կլինի։ Ես Ժիրայր Լիպարիտյանին՝ համահեղինակին, ներկայացրի իմ կարծիքը եւ ասացի, որ նա գուցե չի տեսնի Արցախի միջազգային ճանաչումը, քանի որ բավական տարիքով է։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով «սպիտակ փաստաթղթի » բովանդակությանը։
««Սպիտակ փաստաթղթի» բովանդակությունը նրա հեղինակների կարծիքն է, բայց ոչ պաշտոնական դիրքորոշում։ Նրանք էլ են դա ասել։ Փորձագիտական կարծիք, որը չի նշանակում, թե այն արտացոլում է պաշտոնական կարծիքը։ Մեզ համար կարեւոր է ծանոթ լինել փորձագետների վերլուծությանը։ Բայց ես գիտեմ նաեւ այլ փորձագետների կարծիքը։ Եվ ինքս էլ, փորձագետ լինելով, վերլուծություն եմ անում։ Իհարկե, նշված փաստաթղթում կան արժեքավոր բաներ, բայց կան նաեւ եզրահանգումներ, որոնց հետ ես միանշանակ համաձայն չեմ, այդ թվում այն բանի հետ, որ Արցախը հեռանկարներ չունի։ Իմ տեսակետը ես ներկայացրել եմ այդ փաստաթղթի հեղինակների մի մասին, անգամ վիճել եմ։ Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանի հետ հանդիպմանը, ապա մենք նրա հետ փաստաթուղթը չենք քննարկել»,- ասաց Բեգլարյանը։
Hraparak.am