Փոխանակ լռեն, ամաչեն, ամոթի զգացում ունենան, երկիրը հասցրել են այս վիճակին ու մի բան էլ մեղադրում են լրագրողներին, թե դուք եք մեղավորը, դուք աշխատում եք պետության դեմ։ Այսօրվա իրավիճակում լրագրողն իսկապես հայտնվել է շատ բարդ իրավիճակում։  Այս մասին քիչ առաջ «Մամուլը` մամլիչի տակ. զսպաշապիկ խոսքի ազատությանը» թեմայով մեկնարկած քննարկման ժամանակ իր ելույթում ասաց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը։

«Խոսքի ազատությունը միայն լրագրողին ու լրատվամիջոցին չի վերաբերում, ազատ խոսք պիտի ունենա նաև շարքային, հասարակ քաղաքացին։ Նա պիտի կարողանա հանգիստ կարծիք հայտնել, ինչու ոչ` նաև քննադատել, գրել, խոսել։ Նույն Ֆեյսբուքում քաղաքացին պիտի կարողանա կարծիք հայտնել ու չվախենալ, որ հնարավոր է այդ գրառման համար նրա նկատմամբ գործ հարուցեն։ Եթե նայում ենք հարուցված քրեական գործերին՝ զրպարտանքի, վիրավորանքի մասով, տեսնում ենք, որ դրանց 90 տոկոսը գործող իշխանություններին քննադատելու, վիրավորելու համար են հարուցվել»,- ասաց Օհանյանը։

«Մամուլի, խոսքի ազատության վերաբերյալ ես արդեն մոտ 30 տարի է՝ խոսում եմ ու այսօր, կարելի է ասել, դեժավյուի զգացում ունեմ։ Բոլոր իշխանություններին էլ միավորում է խոսքի ազատության, մամուլի նկատմամբ ատելությունը։ Ոչ մեկն էլ զերծ չի եղել դրանից, մի բացառություն կարող է լինել, որ նախկին խմբագիրը գար իշխանության ու փորձեր բարձրացնել, արժևորել խոսքի ազատությունը, բայց, ցավոք սրտի, փաստորեն, նա էլ գնաց նախկինների ճանապարհով, դեռ մի բան էլ շատ ավելի առաջ գնաց։ Նրանց հենց առաջին օրվանից մամուլի հանդեպ դրսևորումները շատ ակնհայտ էին»,- հավելեց Օհանյանը։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն