ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդեց հետաձգել դատական նիստը, որպեսզի Գևորգյանը կարողանա մասնակցել այս պահին Ազգային Ժողովում ընթացող նիստի աշխատանքներին։

Սահակյանը տեղեկացրեց, որ այսօր նախատեսվում է ԿԲ նախագահի տեղակալի ընտրություն և իր պաշտպանյալը պետք է մասնակցի այդ քվեարկությանը։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական էիմից հայտնում են, որ միջնորդությանը միացավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը՝ ընդգծելով, որ պատգամավորը պարտավոր է մասնակցել ԱԺ նիստերին։ Օրբելյանն առաջարկեց

դատական նիստերի օրերը նշանակել այնպես, որ դրանք չհամընկնեն ԱԺ քառօրյայի հետ։

Panorama.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն