Գրել էինք , որ Երևանի պետական համալսարանում հոգաբարձուների խորհրդի նիստ է մեկնարկել։ Հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը անվտանգության աշխատակիցների հետ ևս ԵՊՀ-ում էր, մասնակցում էր նիստին  Նիստը ռեկտորի հաշվետվության վերաբերյալ է եղել,  որի ընթացքում  տեղի է ունեցել  նաեւ կառուցվածքի ու հաստիքացուցակի հաստատում։

Նշենք, որ նիստը փակ էր տեղի ունենում, քիչ առաջ Պապիկյանը դուրս եկավ դահլիճից, նախ անվտանգության աշխատակիցները թույլ չտալով լրագրողներին մոտենալ նրան՝ Պապիկյանին վերելակով «իջեցրին» ներքև։ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի առաջին հարկում կրկին հանդիպեցինք Պապիկյանին, բայց նա կրկին չխոսեց։

«Չեմ խոսում, չեմ խոսում, չեմ պատասխանում»,- ասաց Պապիկյանը։ 

Սահմանային, անվտանգային մի շարք հարցերի վերաբերյալ լրագրողների դիտարկումներին Պապիկյանը ևս չարձագանքեց, նստեց իրենց սպասարկող ամենագնացն ու հեռացավ։



Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն