Ցանկացած սահմանափակում էլ չի կարող միանշանակ ընդունվել ու դա նորմալ ու բնական է։ Սակայն կարող եմ հստակ ասել, որ 2021 թվականի բոլոր սահմանափակումներն էլ իրենց շատ կարեւոր ազդեցությունն են ունեցել ընդհանուր համավարակը կառավարելու պրոցեսում։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Լրագրողների տրամաբանական դիտարկումներին, թե ինչու,ասենք, առևտրի կենտրոններում, մոլերում սահմանափակումներ չեն գործում, բայց սննդի կետերում, նույն մոլերի սննդի կետերում գործում են, նախարարը  պատասխանեց։

«Առևտրի կենտրոնների համար սահմանափակումը չի գործում, որովհետև մենք սկզբունք ենք վերցրել, որ հնարավորինս անհրաժեշտ ծառայությունների նկատմամբ չկիրառել այս սահմանափակումները։ Մենք որոշել ենք դրանք կիրառել ժամանացի վայրերում, սնդդի կետերում, որովհետև վարակման հավանականությունը, երբ մարդիկ իրար հետ ճաշում են, շատ ավելի բարձր է»,- ասաց Ավանեսյանը։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն