Ծրագիրը ներկայացված Երևանի քաղաքապետարանի կայքի ներդրումային առաջարկներ բաժնում, որի նպատակն է Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու, Տիգրան Մեծի պող., Եր. Քոչարի փողոցով և «Տաշիր» առևտրի կենտրոնով պարփակված հատվածում նոր բնակելի /հասարակական/ հյուրանոցային համալիր կառուցել:

Նախատեսվող տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 3,7 հա:



Ներկա պահին տարածքում գտնվում են բազմաթիվ հին բնակելի շինություններ, որոնք հանրային գերակա շահերի ապահովման նպատակով նախատեսվում է օտարել և քանդել: Ներդրողի/կառուցապատողի հետ մտադրությունների մասին հուշագրի ստորագրման հիման վրա քաղաքապետարանը կարող է Ներդրողի պատվերով կազմակերպել օտարվող հողամասերի և շենք/շինությունների գնահատման գործընթացը, ի վերջո հանձնելով կառուցապատողին ազատ շին. հրապարակը: Տարածքի կառուցապատման արդյունքում նախատեսվում է ունենալ համաքաղաքային նշանակության ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող բազմաֆունկցիոնալ համալիր, որը կներառի հասարական օբյեկտներ, գործարար և առևտրի կենտրոններ, հյուրանոցային, մարզական համալիր,ավտոկայանատեղիներ, բնակելի շենքեր, կանաչ գոտիներ:

Նշված տարածքում առաջարկվում է կառուցել՝

1. Ստորգետնյա ավտոկայանատեղի ընդհանուր՝ 41 630 ք. մ մակերեսով,

2. Առևտրային տարածքներ ընդհանուր՝ 9 760 ք. մ մակերեսով,

3. Հասարակական տարածք ընդհանուր՝ 2450 ք.մ մակերեսով,

4. Մանկապարտեզ կամ այլ մանկական նախադպրոցական կրթության տարածք ընդհանուր ՝ 1 750 ք.մ մակերեսով

5. Գրասենյակային տարածքներ՝ 6 330 ք.մ մակերեսով

6. Բնակելի տարածքներ՝ 58 020 ք.մ մակերեսով

7. Հյուրանոցային համալիր՝ 15 600 ք.մ մակերեսով:

Նախատեսվող շինարարական և կառուցապատման աշխատանքների ընդհանուր մակրերեսը կազմում է 135 540 ք.մ:

Մանրամասները՝ այստեղ:

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն