Խիստ խորհրդանշական է, որ ՀՀ ԱԺ նախագահի ընտրությունից հետո առաջինը շնորհավորեց Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահը:

Բնական է՝ իշխանությունն անմիջապես կարդարանա, թե «մենք ի՞նչ մեղք ունենք, որ առաջինն այնտեղից են շնորհավորել»։ Բայց խնդիրը, իհարկե, դա չէ:

Խնդիրը նաև ուկրաինացի ժողովուրդը չէ, որի հետ հարաբերություններ պահպանելը միանգամայն բնական է և անհրաժեշտ:

Բուն խնդիրը սրա տակ թաքնված աշխարհաքաղաքական ենթատեքստն է։ Այս «պատահական» շնորհավորանքն իրականում ցույց է տալիս այն վտանգավոր ուղեգիծը, որով շարունակում է ընթանալ օրվա իշխանությունը ու Հայաստանը ներքաշում է աշխարհաքաղաքական վտանգավոր խաղերի մեջ։ Իսկ իշխանությունների նմանատիպ արկածախնդրությունները, ցավոք, շարունակվում են՝ տարածաշրջանային այս բարդ պայմաններում մեր պետությունը կանգնեցնելով անկանխատեսելի ու նոր սպառնալիքների առջև։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ