Թրամփը սպառնացել է հարվածել Իրանին, եթե Հորմուզի նեղուցը չբացվի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը շուտով կբացվի, կամ Իրանին հարված կհասցվի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում՝ ի պատասխան Իրանի հետ բանակցությունների իրավիճակի մասին հարցին:
«Նեղուցը շատ շուտով կբացվի, կամ նրանք շատ ուժեղ հարված կստանան»,- ասել է նա։
Ինչպես հայտարարել է Թրամփը, Իրանին հետևանքներ են սպասվում, եթե Թեհրանը հետ քաշվի բանակցություններում:
«Եթե նրանք նորից հետ քաշվեն, նրանց շատ խիստ հարված կհասցվի»,- ասել է Միացյալ Նահանգների ղեկավարը:
Նա հայտարարել է, որ հույս ունի չդիմել ուժի կիրառմանը, քանի որ այժմ լավ բանակցություններ են ընթանում:
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ









































