30 տարի առաջ Հայաստանն ու Նիդերլանդները դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին՝ ճանապարհ բացելով երկու երկրների և ժողովուդների միջև հազարամյակների համագործակցության ընդլայնման համար, ասված է Նիդերլանդներում ՀՀ դեսպանության ֆեյսբուքի էջում։

Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարի 30-ին:

2018թ. հոկտեմբերին Տիգրան Բալայանը նշանակվել է Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

2020թ. սեպտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսն իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին:



hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն