Հայաստանից դեպի Իսպանիա արտահանված ծիրանի խմբաքանակը ճանապարհին փչացել է։

 Armat Media-ի տեղեկություններով՝ կրած վնասը բավականին մեծ է․ Եվրոպա հասած հայկական ծիրանը պիտանի չէ իրացման համար։

Հիշեցնենք՝ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված տնտեսական սահմանափակումներից հետո Փաշինյանն ու իր թիմակիցները հայտարարեցին արտահանման ուղղությունները դիվերսիֆիկացնելու և եվրոպական շուկաներ մուտք գործելու անհրաժեշտության մասին։

Իսպանիայի հայ համայնքի խմբերից մեկում զետեղված հայտարարության մեջ ասվում է, որ «սա վերջը չէ»․ կանեն մաքսիմալը՝ նոր և թարմ խմբաքանակ Իսպանիա հասցնելու համար:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ