Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բարձր է գնահատում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ փոխգործակցությունը։

«ՌԴ նախագահի հետ մենք բավականին հաճախ ենք հանդիպում թե՛ Ռուսաստանում, թե՛ Ադրբեջանում։ Այդ պատճառով մեր շփումն ու հանդիպումները շատ դրական ազդակ են տալիս մեր փոխգործակցության զարգացմանը, և քաղաքական փոխգործակցությունը գտնվում է շատ բարձր մակարդակի վրա»,- հայտարարել է Ալիևը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում:

Ալիևը նշել է, որ սերտորեն համագործակցում է Պուտինի հետ հումանիտար ոլորտում համագործակցության հարցերում: «Կարծում եմ, որ այն հարևանների միջև համագործակցության օրինակ է։ Եվ Ռուսաստանում շատ բարձր են գնահատում, որ Ադրբեջանում ռուսերեն ուսուցմամբ ավելի քան 330 դպրոց կա, և ռուսական առաջատար բուհերի մասնաճյուղեր, և բավականին հագեցած մշակութային ծրագիր», – նշել է նա։

«Մենք մշտական կապի մեջ ենք և աշխատում ենք որպես մտերիմ ընկերներ և գործընկերներ»,- հավելել է ադրբեջանական պետության ղեկավարը:

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն