Իշխանությունների հետ կապված հարցերին կդժվարանամ պատասխանել, բայց Կենտրոնական բանկի հետ կապված հարցերին կփորձեմ սիրով պատասխանել։

Անդրադառնալով սննդամթերքի վերաբերյալ ձեր դիտարկումներին՝ այո, կարող եմ ասել ,որ սննդամթերքի գները շուրջ 12 տոկոսով աճել են։ Աճի հիմնական պատճառները երկու աղբյուր ունեն՝ արտաքին շուկաներից եկող գնաճ և մեզ մոտ սեզոնային ապրանքների որոշակի գների թանկացում։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

«Ակնկալել, որ այս տարվա ընթացքում գնաճը սննդամթերքի մասով կկրկնի 2021 թվականի վարքագիծը , մեր բազային սցենարով այդպես չի ու մենք ակնկալում ենք, որ սննդամթերքի գները ավելի նվազ տեմպերով են աճելու։ Իսկ թե ինչ տեղի կունենա կարգավորվող գների հետ կապված, կարող եմ ասել, որ մենք արդեն հաշվարկել ենք ջրի ու էլեկտրոէներգիայի փոփոխության արդյունքում ակնկալվող գնաճը ու մեր գնահատականների համաձայն՝ այն տարեկան կկազմի շուրջ 0.6 տոկոս։ Կա իհարկե որոշակի երկրորդային էֆեկտների ազդեցություն էլեկտրոէներգիայի հետ կապված,  իսկ քանի գազինը մի քիչ անորոշ է , թե այնտեղ ինչ տեղի կունենա, ենթադրությունների սցենարային վերլուծության արդյունքում ընդհանուր գնաճը , որը վերաբերում է կարգավորվող գներին, մենք գնահատում ենք , որ կլնի շուրջ 1-1.5տոկոսի շրջանակում տարվա կտրվածքով»,- ասաց նա։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն