Սորոսը կոչ է արել Չինաստանում իշխանափոխության հասնել
Ամերիկացի միլիարդատեր և «Բաց հասարակության հիմնադրամ»-ի հիմնադիր Ջորջ Սորոսը Սթենֆորդի համալսարանի համար դասախոսության ժամանակ կոչ է արել միջազգային հանրությանն այնպես անել, որ Չինաստանում փոխվի քաղաքական ռեժիմը։ Այս մասին հաղորդվում է գործարարի թվիթերյան էջում։
Սորոսը նաև ասել է, որ ՉԺՀ-ի ղեկավար Սի Ծինփինը պետք է լքի չինական պետության ղեկավարի տեղը։
«Դա կվերացնի ամենամեծ վտանգը, որին բախվում են այսօր բաց հասարակությունները, և նրանք պետք է ամեն ինչ անեն՝ խրախուսելու Չինաստանին շարժվել ցանկալի ուղղությամբ», - ասել է միլիարդատերը:
Սորոսի խոսքով՝ Չինաստանն այժմ դարձել է «աշխարհի ամենահզոր ավտորիտար պետությունը»։ Նա նշել է, որ Սի Ծինփինը, ի տարբերություն Չինաստանի նախկին առաջնորդ Դեն Սյաոպինի, իսկապես հավատում է կոմունիզմին։
Միլիարդատերը նաև զգուշացրել է, որ Սի Ծինփինը 2022 թվականին Պեկինում կայանալիք Օլիմպիական խաղերը կօգտագործի «խիստ վերահսկողության իր համակարգի քարոզչական հաղթանակի համար»։
Tert.am