«Կշարունակենք պաշտպանել Ուկրաինայի ինքնիշխանությունը հակառակ նրանց, ովքեր ձգտում են ոչնչացնել այն». Բորիս Ջոնսոնը ժամանել է Կիև
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Ուկրաինա է ժամանել երեքշաբթի՝ փետրվարի 1-ին։
«Այսօր թռչում եմ Կիև՝ հանդիպելու Վլադիմիր Զելենսկու հետ բանակցությունների համար: Որպես բարեկամ և ժողովրդավար գործընկեր՝ Մեծ Բրիտանիան կշարունակի պաշտպանել Ուկրաինայի ինքնիշխանությունը հակառակ նրանց, ովքեր ձգտում են ոչնչացնել այն»,-գրել է նա Twitter-ում:
Հանդիպումից հետո Զելենսկին և Ջոնսոնը ճեպազրույց կունենան։
Tert.am