Այսօր՝ փետրվարի 2-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Ստեփանավանի ոլորաններում (ասֆալտբետոնե ծածկը բաց է) տեղ-տեղ մերկասառույց է։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Վարդենյաց լեռնանցքը (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն) կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։ 

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: 

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: 

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն