ՌԴ-ն արգելել է Չեռնոգորիայի ՆԳՆ պետքարտուղարի մուտքը երկիր՝ Թելման Իսմայիլովի պատճառով
ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ Չեռնոգորիայի ներքին գործերի նախարարության պետքարտուղարի մուտքը երկիր արգելվել է. պատճառը ծագումով ադրբեջանցի գործարար Թելման Իսմայիլովն է:
Ինչպես նշում է tsargrad.tv-ն, միլիարդատերն ապաստան է ստացել Չեռնոգորիայում։ Իսկ դա Ռուսաստանին դուր չի գալիս, քանի որ Իսմայիլովը ՌԴ-ում աղմկահարույց քրեական գործերով մեղադրյալ է։
Արտացոլելով իր դիրքորոշումը՝ ռուսական կողմը որոշել է փակել Չեռնոգորիայի ՆԳՆ պետքարտուղարի մուտքը երկիր, ինչի մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։
Ռուսաստանում «Չերկիզովյան» շուկայի նախկին սեփականատիրոջը մեղադրանք է առաջադրվել երկու մարդու սպանություն կազմակերպելու և զենքի ապօրինի շրջանառության համար։ Թելման Իսմայիլովը կասկածվում է նաև երգիչ Աբրահամ Ռուսոյի առևանգմանն առնչություն ունենալու համար։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսմայիլովը ձերբակալվել էր Չեռնոգորիայի Պոդգորիցայում։ Օրդերը տրվել է Ռուսաստանի կողմից, և Չեռնոգորիայի իրավապահ մարմինները կատարել են պահանջը։ Հաշվի առնելով Չեռնոգորիայում ապաստան ստանալու փաստը, այժմ հարցականի տակ է գործարարի արտահանձնումը Ռուսաստան։
Tert.am



















