Ֆրանսիայում Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման ցանկություն չեն տեսնում
Ֆրանսիան Ռուսատանի կողմից Ուկրաինայի տարածք ռազմական ներխուժում իրականացնելու ցանկություն չի տեսնում: Փետրվարի 2-ին այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը France 2 հեռուստաալիքի եթերում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Իրադրությունը շատ լուրջ է. տասնյակ հազարավոր ռուսաստանցի զինվորներ են գտնվում Ուկրաինայի սահմանի մերձակայքում, սպասվում են ռուսական և բելաուսական զորքերի մասնակցությամբ ռազմական վարժանքներ Ուկրաինայի սահմանների մոտ: Կան բոոր պայմանները ներխուժման համար»,- պնդում Է արտգործնախարարության ղեկավարը: «Բայց ներկայումժ մենք ոչ մի կարգի տեղեկատվություն չունենք գործողության անցնելու՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմր Պուտինի ցանկության մասին»,- հավելել է Լը Դրիանը:
Նախարարը նշել է, որ այժմ առաջնահերթությունը պետք է լինի տարածաշրջանում լարվածության թուլացման աշխատանքը: Նա նաև կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի շուրջ բանակցությունների «նորմանդական ձևաչափի» երկրների (Ռուսաստան, Ուկրաինա, Ֆրանսիա և Գերմանիա) քաղաքական խորհրդականների վերջին հանդիպման ընթացքում «ձեռք է բերվել համեստ առաջընթաց», բայց կա ներուժ հաջողության զարգացման համար:
«Մենք կարող ենք համաձայնության հասնել Ուկրաինայի շուրջ:Պայմանները հայտնի են, անհրաժեշտ է լոկ քաղաքական կամք՝ վատթարագույնից խուսափելու համար»,- արձանագրել է Լը Դրիանը: Վերջին ժամանակները Արևմուտքի երկրներում, ինչպես նաև Կիևում հնչում են պնդումներ Ուկրաինայի տարածք Ռուսաստանի հնարավոր ներխուժման մասին: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկատվությունը որակել է լարվածության սին և անհիմն բորբոքում: Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չի ներկայացնում: Ըստ որում նա չի բացառել սադրանքների հնարավորությունն՝ այդ հայտարարությունների արդարացման համար, և նախազգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ - արևելքում ճգնաժամի ուժային լուծման փորձերը կունենան ամենալուրջ հետևանքները:
Tert.am