Մեկնարկում են Երևան-Ստամբուլ թռիչքները. առաջինը կսկսի հայկական կողմը
Երևանում գրանցվել է դեպի Ստամբուլ առաջին չվերթը: Flyone Armenia ինքնաթիռով Թուրքիա կմեկնեն 65 ուղևորներ։
Թուրքական Pegasus-ը շաբաթական 3-ական անգամ կթռչի ամեն ուղղությամբ՝ Ստամբուլի Սաբիհա Գյոքչենի օդանավակայանից Երևան՝ երկուշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին, հակառակ ուղղությամբ՝ երեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին։ Տոմսերը՝ 60-70 եվրո։
Հայկական Flyone-ը Երևանից Ստամբուլ կմեկնի երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին։ Տոմսերը՝ 39 եվրո։
Armeniatoday.news