ԱՊՊԱ-ի թանկացման դեմ բողոքի ակցիան շարունակվում է։ Ակցիայի մասնակիցները, ինչպես նախատեսված էր, Բրազիլիայի հրապարակից երթով շարժվել են դեպքի Կենտրոնական բանկի շենքի մոտ, որտեղից էլ փոքրիկ ակցիայից հետո շարժվելու են դեպի Հանրապետության հրապարակ։

Հիշեցնենք, զայրացրել է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի նոր որոշումը, ըստ որի՝ բարձրացվելու են ԱՊՊԱ-ի բազային սակագները, նաև փոփոխություններ տեղի կունենան ապահովագրության գնի հաշվարկման համակարգում: 

Կենտրոնական բանկի շենքի մոտ այս պահին մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակված, նրանց թիվը գնալով շատանում է, թեպետ և ակցիային ոստիկանության ու ակցիայի մասնակիցների միջեւ համաձայնեցված է, ավելին՝ նրանց հեն ոստիկանությունն է ուղեկցում։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն