Քիչ անց ԱՊՊԱ-ի թանկացման դեմ բողոքող վարորդները կրկին դուրս կգան փողոց։ Վարորդներին, հիշեցնենք, զայրացրել է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի նոր որոշումը, ըստ որի՝ բարձրացվելու են ԱՊՊԱ-ի բազային սակագները, նաև փոփոխություններ տեղի կունենան ապահովագրության գնի հաշվարկման համակարգում: 

Մեր տեղեկություններով՝ այսօրվա ակցիային ավելի շատ վարորդներ են մասնակցելու, բացի այդ՝ մինչեւ ակցիայի մեկնարկը այս անգամ կլինի նաեւ իրազեկում, որից հետո նոր մեքենաներով կհավաքվեն Հանրապետության հրապարակում։

Հիշեցնենք, որ նախորդ ակցիայի ժամանակ լարված իրավիճակ էր ստեղծվել, ոստիկանությունը սկսեց մարդկանց բերման ենթարկել, մի քանի ավտոմեքենա էլ տեղափոխվեց տուգանային հրապարակ։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն