WhatsApp-ում նոր ֆունկցիա կհայտնվի
WhatsApp մեսենջերում կհայտնվի նոր ֆունկցիա, որը հնարավորություն կտա հեռացնել հաղորդագրությունը, եթե այն ուղարկել եք արդեն, ու չի լրացել ուղարկելուց հետո 36 ժամ։ Այս մասին հայտնում է WABetaInfo-ն։ Ավելի վաղ այս ֆունկցիան թույլ էր տալիս հեռացնել արդեն ուղարկված հաղորդագրությունը, եթե չէր լրացել ուղարկումից հետո 68 րոպե։
Նշենք, որ ավելի վաղ, կայքի աշխատակիցները գրել էին, որ նույն ֆունկցիան հնարավոր կլիներ գործարկել, եթե հաղորդագրության ուղարկումից չի անցել 7 օր ութ րոպե, սակայն ենթադրաբար, մեսենջերի մշակողները այս գաղափարից հրաժարվել են, բայց թե ինչու՝ հայտնի չէ։
Hraparak.am